Ադրբեջան-Թուրքիա-ահաբեկիչներ եռյակ դաշինք է ստեղծվել, որը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար. Մայիլյան
Ադրբեջան-Թուրքիա-ահաբեկիչներ եռյակ դաշինք է ստեղծվել, որը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար: Այս մասին այսօր ճեպազրույցում Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:
Նա նշեց. ՛՛Տեղեր կան, որ մեր զինվորները լիարժեք վերահսկում են իրավիճակը, դիվանագիտական խողովակներն աշխատում են, որ Թուրքիայի վրա ավելացվի միջազգային հանրության ճնշումը:
Ադրբեջանի հետ անիմաստ է, Ադրբեջանն արդեն տիկնիկ է: Մեր հաջողություններն առաջնագծում բերելու են մեծ հաջողություններ դիվանագիտական հարթակում, և հակառակը:
Երկուշաբթի օրվանից ավելի ակտիվ աշխատանք կկատարվի, կարծում եմ, մեր կոչերը տեղ հասցնելու առումով՛՛:
Մայիլյանն անդրադարձավ նաև Վրաստանի արձագանքին՝ ասելով. ՛՛Հաշվի առնելով, որ Սաակաշբվիլին պաշտոնյան չէ, ես կարող եմ նրա հայտարարությունը չմեկնաբանել: Վրաստանը հայտարարել է, որ չեզոք է այս պատերազմում, ինչ վերաբերում է Ուկրաինային, եղել է հայտարարություն, որ պաշտպանում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դա մեզ համար նորություն չէ:
Նա նաև ասաց. ՛՛Մենք առնվազն պետք է վերականգնենք առաջնագիծը, 1994 թ. այն առաջնագհիծը պետըք է վերականգնվի, որը հաստատվել էր և համաձայնեցվել կողմերի հետ, այդ գծի խախտման պատճառով Ադրբեջանն ունեցավ որոշակի հաջողություններ, դա իրենց հնարավորություն տվեց նորից սկսել պատերազմ չորս տարի հետո:
Որևէ տարածք Ադրբեջանը չպետք է ձեռք բերի այս պատերազմում՛՛: