կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ադամ Շիֆը Ամերիկայի հայկական համագումարի երիտասարդների հետ խոսել է Արցախի ժողովրդին սպառնացող վտանգների և պատերազմի ռիսկերի մասին

Ադամ Շիֆը Ամերիկայի հայկական համագումարի երիտասարդների հետ խոսել է Արցախի ժողովրդին սպառնացող վտանգների և պատերազմի ռիսկերի մասին

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է իր խոսքերով՝ մի տպավորիչ խմբի՝ Հայկական հիմնախնդիրների հանրային ըմբռնման և իրազեկման խթանմամբ զբաղվող Ամերիկայի հայկական համագումարի պրակտիկանտների հետ հանդիպմանը:

«Մենք խոսեցինք Արցախի ժողովրդին սպառնացող վտանգների մասին՝  Կոնգրեսին և վարչակազմին պատերազմի ռիսկերի մասին տեղեկացնելու և նրանց կատարած աշխատանքի կարևորության մասին իրազեկելու համար։

Ես հպարտ եմ, որ ճանաչում եմ այս երիտասարդ ապագա առաջնորդներին»,-գրել է նա:

  • Կիսվել: