երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Աչք մի փակեք մարդկության դեմ ուղղված այս աղաղակող հանցագործության վրա». Արկադի Դումիկյանը Լաչինի միջանցքի ճգնաժամի վերաբերյալ դիմել է աշխարհին

«Աչք մի փակեք մարդկության դեմ ուղղված այս աղաղակող հանցագործության վրա». Արկադի Դումիկյանը Լաչինի միջանցքի ճգնաժամի վերաբերյալ դիմել է աշխարհին

Հայտնի երգիչ Արկադի Դումիկյանը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով պայմանավոված` դիմել է միջազգային հանրությանը:

Նա հիշեցրել է, որ արդեն կես տարուց ավելի է, ինչ Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ է:

«2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակ է Լաչինի միջանցքը՝ Արցախը (Լեռնային Ղարաբաղը) Հայաստանի և մնացած աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ 120.000 հայեր հերոսաբար պայքարում են իրենց տներում ապրելու իրավունքի համար՝ չնայած վառելիքի, բժշկական օգնության, հիգիենայի պարագաների, սննդի և այլնի բացակայության։

30 000 երեխա, 20 000 ծեր, 9000 տարբեր կարգի հաշմանդամություն ունեցող անձ, 2000 հղի կին ստիպված է ապրել անմարդկային պայմաններում։  Այս ամենը տեղի է ունենում 21-րդ դարում` ողջ համաշխարհային հանրության աչքի առաջ։

Ես կոչ եմ անում քաղաքակիրթ աշխարհին և, մասնավորապես, ՄԱԿ-ին` աչք չփակել մարդկության դեմ ուղղված այս աղաղակող հանցագործության վրա և միջոցներ ձեռնարկել` հնարավորինս արագ ապաշրջափակելու կյանքի ճանապարհը»,- «Ինստագրամ»-ի իր էջում նշել է Դումիկյանը:

  • Կիսվել: