շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախում 44-օրյա պատերազմում զոհված և անհայտ կորած հերոսների երեխաների համար միջոցառում կկազմակերպվի

Արցախում 44-օրյա պատերազմում զոհված և անհայտ կորած հերոսների երեխաների համար միջոցառում կկազմակերպվի

«Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինվորների հարազատների միություն» հասարակական կազմակերպության և ԱՀ ԿԳՄՍ նախարության համատեղ ջանքերով հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, 44-օրյա պատերազմում զոհված և անհայտ կորած հերոսների երեխաների համար կկազմակերպվի միջոցառում։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրել է «Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինվորների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը։

«Միջոցառումը կազմակերպվում է մեր զոհված ու անհայտ կորած զինվորների՝ մինչև 12 տարեկան երեխաների համար` բացառապես անվճար։ Միջոցառման ավարտին փոքրիկները նվերներ կստանան։ Մեր միության նպատակն է աջակից լինել զոհված տղաների ընտանիքներին, որպեսզի նրանք զգան, որ միայնակ չեն»,-նշել է Ա. Ասրյանը։ Մեր զրուցակցի խոսքով՝ տոմսերի համար մինչև մայիսի 25-ը պետք է այցելել միության գրասենյակ, որը գործում է Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատի առաջին հարկում։

  • Կիսվել: