հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին Ստեփանակերտում հոգեհանգստյան կարգ է մատուցվել

44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին Ստեփանակերտում հոգեհանգստյան կարգ է մատուցվել

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին՝ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի տարելիցին, ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված քաջորդիների, Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարում տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն:

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ժամը 11- 00֊ին հայտարարվեց 1 րոպե լռություն՝ ի հիշատակ զոհված հայորդիների: Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի խոսքով՝ այդ մեկ րոպեն լռության և խոկման րոպե է, որովհետև այդ պահին ոչ թե քար լռություն տիրեց, այլ բոլորս մեր հոգու մեջ աղոթք բարձրացրեցինք: Լռության րոպեին հաջորդեց երթ դեպի Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր։ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, պետական ու զինվորական բարձրաստիճան այրեր, բազմահազար արցախցիներ ծաղիկներ և ծաղկեպսակներ են խոնարհել հայրենիքի պաշտպանության համար զոհված հայորդիների հիշատակին կանգնեցված հուշակոթողին։

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: