հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
2020-ի նոյեմբերի 23-ից սկսած՝ Արցախում պայթած զինամթերքից մաքրվել է 2,273 հա տարածք

2020-ի նոյեմբերի 23-ից սկսած՝ Արցախում պայթած զինամթերքից մաքրվել է 2,273 հա տարածք

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումներն ուղեկցել են Ադրբեջանի Հանրապետության շինարարական սարքավորումների երկու շարասյուների, որոնցից մեկը Մատաղիս- Գետավան-Վանք երթուղով, մյուսը՝ հակառակ ուղղությամբ, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ հաղորդագրությունից:

Ինչպես ասված է հաղորդագրության մեջ՝ ռուսական խաղաղապահ զորախմբի ականազերծման թիմերը շարունակում են աշխատանքները։

Այսպես՝ մեկ օրվա ընթացքում 1 հեկտար տարածք է մաքրվել չպայթած զինամթերքից և պայթուցիկ առարկաներից:

2020 թվականի նոյեմբերի 23 -ից սկսած՝ 2,273 հա տարածք, 681 կմ ճանապարհ, 1,936 շենք մաքրվել է չպայթած զինամթերքից, հայտնաբերվել և վնասազերծվել է 25,800 պայթուցիկ առարկա:

  • Կիսվել: