հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
2020-ի նոյեմբերի 23-ից մինչ օրս Ացախում չպայթած զինամթերքից մաքրվել է 2,302 հա տարածք. ՌԴ ՊՆ

2020-ի նոյեմբերի 23-ից մինչ օրս Ացախում չպայթած զինամթերքից մաքրվել է 2,302 հա տարածք. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումներն ուղեկցել են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վեց շարասյուն՝ չորսը Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղություններով, մեկը՝ Շուշի- Կարմիր շուկա-Քաջայր երթուղով և մյուսը՝ հակառակ ուղղությամբ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ինչպես հաղորդվում է՝ ռուսական խաղաղապահ զորախմբի ականազերծման թիմերը շարունակում են աշխատանքները։

Մեկ օրվա ընթացքում 0,5 հա տարածք մաքրվել է չպայթած զինամթերքից և պայթուցիկ առարկաներից, հայտնաբերվել և վնասազերծվել է 4 պայթուցիկ առարկա:

2020 թվականի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2,302 հա տարածք, 683 կմ ճանապարհ, 1,937 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 26,037 պայթուցիկ առարկա:

 

  • Կիսվել: