չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
2020-ի նոյեմբերի 23-ից ի վեր Լեռնային Ղարաբաղում չպայթած զինամթերքից մաքրվել է 2213,5 հա տարածք. ՌԴ ՊՆ

2020-ի նոյեմբերի 23-ից ի վեր Լեռնային Ղարաբաղում չպայթած զինամթերքից մաքրվել է 2213,5 հա տարածք. ՌԴ ՊՆ

 Ռուսական խաղաղապահ զորակազմը իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում 27 դիտակետում: Խաղաղապահներն ապահովում են նաև քաղաքացիների անվտանգ տեղաշարժը: Այս մասին հաղորդվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Վերջին մեկ օրում չպայթած զինամթերքից և պայթյունավտանգ առարկաներից մաքրվել է 3 հա տարածք, 2 կմ ճանապարհ և մեկ շինություն: 2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 2213,5 հա տարածք, 659,3 կմ ճամապարհ, 1906 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 767 պայթյունավտանգ առարկա:

  • Կիսվել: