երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Դա Ժնևում կարող է համարվել պատերազմական հանցագործություն. Բաչելետը՝ ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունների մասին

Դա Ժնևում կարող է համարվել պատերազմական հանցագործություն. Բաչելետը՝ ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունների մասին

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում պատերազմական հանցագործությունների հետքեր է տեսել: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Լրատվական կազմակերպությունների կողմից տեսանյութերի խորը հետաքննությունը, ըստ որի, ինչպես պարզվեց, ադրբեջանական զորքերը առանց դատավարության կամ հետաքննության մահապատժի ենթարկեցին երկու գերեվարված հայերին ռազմական համազգեստով, բացահայտեց համոզիչ և խորապես անհանգստացնող տեղեկատվություն՛՛:

Բաչելետը հավելել է, որ դա Ժնևում կարող է համարվել պատերազմական հանցագործություն:

Նա երկու կողմերին կոչ է արել դադարեցնել հարձակումները քաղաքացիական բնակավայրերի, դպրոցների և հիվանդանոցների վրա:

 

 

  • Կիսվել: