կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ընթանում է զոհված զինծառայողի հոր՝ Գարիկ Գալեյանի գործով դատական նիստը․ ուղիղ

Ընթանում է զոհված զինծառայողի հոր՝ Գարիկ Գալեյանի գործով դատական նիստը․ ուղիղ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 30-ին, ընթանում է 44–օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր` «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամ Գարիկ Գալեյանի գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ 2023 թ. սեպտեմբերի 8-ին հայտնի էր դարձել, որ Գալեյանը ձերբակալվել է։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մոտ 3 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել։ Գալեյանի դեմ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այն միացվել է ավելի վաղ Գալեյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթին։

Նախաձեռնված վարույթից հետո Գալեյանը կալանավորվեց, որոշ ժամանակ անց նրա նկատմամբ որպես գրավ կիրառվեց 2 միլիոն դրամը և տնային կալանքը։

  • Կիսվել: