ուրբաթ, սեպտեմբեր 18
18 / 9 / 2026
Վեհափառ Հայրապետի ու Սրբազանների գործով դատական նիստ. ուղիղ

Վեհափառ Հայրապետի ու Սրբազանների գործով դատական նիստ. ուղիղ

Փաստաբան Արա Զոհրաբյանը «Ամենայն Հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով» դատավարության ընթացքում ներկայացնում է միջնորդություններ։

Փաստաբանը մտադիր է ներկայացնել չորս միջնորդություն, որոնք վերաբերում են քրեական վարույթը և քրեական հետապնդումը կարճելուն։

Հիշեցնենք, որ մեղադրյալների թվում են արքեպիսկոպոսներ Նաթան Հովհաննիսյանը, Հայկազուն Նաջարյանը, եպիսկոպոսներ Մուշեղ Բաբայանը, Հովնան Հակոբյանը, Մակար Հակոբյանը, Վահան Հովհաննիսյանը։

Ամենայն Հայոց կաթողիկոսին մեղադրում են այն բանում, որ նա, միաժամանակ լինելով նաև Բարձրագույն հոգևոր խորհրդի նախագահ, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, իբր խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած մեկ այլ դատական ակտի՝ Արմավիրի մարզի դատարանի (դատավոր Էդգար Հովհաննիսյան) «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու վերաբերյալ» որոշման կատարմանը։ Ամենայն Հայոց կաթողիկոսի որոշումը՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանին պաշտոնանկ արված եպիսկոպոս ճանաչելու մասին, գնահատվել է որպես նման խոչընդոտում։

Լուրը թարմացվում է

  • Կիսվել: