հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Տոնական երթ՝ նվիրված Հայաստանի Անկախության օրվան․ ուղիղ

Տոնական երթ՝ նվիրված Հայաստանի Անկախության օրվան․ ուղիղ

Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրը, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը կազմակերպում է տոնական երթ, որի նպատակն է արժևորել անկախության գաղափարը և միասին նշել Անկախության օրը։

Երթը կմեկնարկի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տարածքից։

Մասնակիցները միասնական քայլերթով կանցնեն Մաշտոցի պողոտայով, ապա Սայաթ-Նովայի պողոտայով և Նալբանդյան փողոցով։

Տոնական երթի ավարտը նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետականության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ, որտեղ կկայանա նաև ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության նորագիրների խոստման արարողությունը։

  • Կիսվել: