ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ստեփանակերտում գործող Շուշիի գրադարանին գրքեր են պետք, մենք կնվիրաբերենք․ Երևանի քաղաքապետ

Ստեփանակերտում գործող Շուշիի գրադարանին գրքեր են պետք, մենք կնվիրաբերենք․ Երևանի քաղաքապետ

Ստեփանակերտում գրադարան կա, որը կոչվում է «Շուշի»։ Դրան գրքեր են պետք, եւ Երեւան համայնքը պատրաստ է տրամադրել բոլոր անհրաժեշտ գրքերը։ Այս մասին օգոստոսի 22-ին Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասաց մայրաքաղաքի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Քաղաքապետը հանձնարարել է կապ հաստատել գրադարանի ներկայացուցիչների հետ, պարզել, թե կոնկրետ ինչ գրքեր են նրանց պետք, ավագանու հերթական նիստ անցկացնել եւ վերջնական որոշում կայացնել այս հարցով։ «Հանդիպումից հետո մենք համապատասխան որոշում կկայացնենք եւ անհրաժեշտության դեպքում Ստեփանակերտի «Շուշի» գրադարանին կնվիրենք բոլոր անհրաժեշտ գրքերը»,- ասել է Սարգսյանը։

  • Կիսվել: