Շենքի փլուզման վտանգ կա. ներս պետք է մտնենք, որ կարողանանք գտնել անհետ կորածներին
Անհետ կորած քաղաքացիներից մեկը պայթյունի պահին գտնվել է շենքի առաջին հարկի մուտքի մոտ։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԻՆ փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը։
Փոխնախարարի խոսքով՝ այս պահին որոնողափրկարարական աշխատանքները իրականացվելու են շենքի ներսում և շինությանը շատ մոտ տարածքներում, որը լրացուցիչ բարդություններ է առաջացնում։
«Բարդությունը կայանում է նրանում, որ շենքի փլուզման վտանգ կա, շենքի անմիջական հարևանությամբ կան փլատակներ և որոնողական աշխատանքները իրականացվելու են փլատակների տակ և շրջակայքում։ Նախարարության սեյսմիկ ծառայությունից մասնագետներ ենք հրավիրել, խորհրդատվություն ենք իրականացնում, որպեսզի հավելյալ վնասներ չպատճառենք և մեր մասնագետները չտուժեն որևէ կերպ»,- ասաց փոխնախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։