շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
ՍԴ-ն սկսում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությունը. ուղիղ

ՍԴ-ն սկսում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությունը. ուղիղ

Սահմանադրականը դատարանը ժամը 11.00-ին կսկսի հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը։ Գործերը միավորել են մեկ վարույթում, և դրանք քննվելու են դատարանի նույն նիստում։ ՍԴ դիմել են «Ուժեղ Հայաստանը» և «Հայաստան» դաշինքը, «Միասնության թևերը», ԴՕԿ-ը, ԲՀԿ-ն, Արման Բաբաջանյանի և Հայկ Մարությանի կուսակցությունները։ 

Զեկուցողը ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանն է, քննությունն ընթանալու է բանավոր ընթացակարգով։

Հիշեցնենք՝ ՍԴ աշխատակարգային որոշումների համաձայն, ՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի Սահմանադրական դատարանում՝ ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը։ Ըստ ՍԴ որոշումների, նրանց մասնակցությունը գործի քննությանն անհնարին է, քանի որ «կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ»։

Այսպիսով, հունիսի 26-ին ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը կմասնակցեն Սահմանադրական դատարանի 9 դատավորներից 7-ը։ 

  • Կիսվել: