շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պատերազմի նախօրեին գնդապետը խնջույք է արել՝ անտեսելով հակառակորդի շարժի վերաբերյալ զեկույցները

Պատերազմի նախօրեին գնդապետը խնջույք է արել՝ անտեսելով հակառակորդի շարժի վերաբերյալ զեկույցները

Զորամասի հրամանատարի կողմից մարտական հերթապահության կրման կանոնները խախտելու հետևանքով Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերն անցել են հակառակորդի վերահսկողության տակ: Հրամանատարը գնդապետ Սևակ Աբրահամյանն է:

Ըստ մեղադրանքի՝ 44-օրյա պատերազմի նախօրեին նա հացկերույթ է կազմակերպել՝ անտեսելով հակառակորդի շարժը դեպի առաջնագիծ: Ներկայացնում է Քննչական կոմիտեն:

  • Կիսվել: