Նիկոլ Փաշինյանը մասնակցում է անվտանգային միջազգային համաժողովի. ուղիղ
Երեւանում այսօր՝ սեպտեմբերի 15–ին, մեկնարկել է «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովը։
Համաժողովին մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հանդես կգա ելույթով։
Միջոցառմանը մասնակցում են ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը, Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային փորձագետներ և այլք։


