կիրակի, փետրվար 9
9 / 2 / 2025
Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում է. ուղիղ

Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում է. ուղիղ

Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 3-ին, գումարել է այս տարվա իր վերջին  քառօրյա նիստերը, որի օրակարգում ընդգրկված է 23 հարց:

Այս քառօրյայում խորհրդարանը շարունակում է 2025 թվականի պետական բյուջեի մասին օրինագծի քննարկումը: Այստեղ է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը"

Օրակարգում են նաեւ հետեւյալ հարցերը.

-              Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի երկու անդամների ընտրությունը. Թեկնածուներն են Արմեն Մարուխյանն ու Նարինե Ազարյանը,

-              Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին,

-              «Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի հիմնադրման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին,

-              «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,

-              «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին և այլ հարցեր:

  • Կիսվել: