հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Մեկնարկում է Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ուղիղ

Մեկնարկում է Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ուղիղ

Մեկնարկեց միլիարդատեր, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի դատավարությունը: Տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը դատարան բերվեց ոստիկանական ավտոմեքենայով:
 
Գործարարը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչի, ինչպես նաև հանցավոր ծագում ունեցող միջոցների օրինականացնելու համար, մեղքը չի ընդունում: Կարապետյանը մեղադրյալի աթոռին հայտնվեց, երբ հայտարարեց իշխանության թիրախում հայտնված Հայ Առաքելական եկեղեցին «իր ձևով» պաշտպանելու մասին: Երեկ միլիարդատեր գործարարի փաստաբանները միջնորդություն մուտք արեցին դատարան, որպեսզի դատավորը նախ քննի Կարապետյանին տնային կալանքից ազատելու հարցը:
 
Նորաստեղծ «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը ցանկանում է մասնակցել իր կուսակցության՝ հաջորդ շաբաթ կայանալիք համագումարին:
 
Դատախազ Արգամ Դալլաքյանն օրերս Հանրային հեռուստաընկերության եթերում ներկայացրել էր գործարարի ենթադրյալ ծանր հանցանքները՝ 8.5 միլիարդ դրամի հափշտակություն և հարկերից խուսափում: Ըստ այդմ, Սամվել Կարապետյանն ապօրինի փողերն օրինականացնելու համար Ռուսաստանի քաղաքացիների է որպես աշխատակից գրանցել:
 
59-ամյա Սամվել Կարապետյանը, ըստ «Ֆորբս» պարբերականի, 4.1 միլիարդ դոլարի կարողություն ունի: Նախկինում նա ուղղակի ներգրավված չի եղել քաղաքականության մեջ

  • Կիսվել: