կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստ․ ուղիղ

Մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստ․ ուղիղ

Հայաստանի Ազգային ժողովը գումարել է իր հերթական քառօրյա նիստերը. օրակարգում ընդգրկված է 40 հարց: Այդ հարցերից 29-ը կքննարկվեն երկրորդ ընթերցմամբ:

Օրակարգում է, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուի ընտրության և Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուի ընտրության հարցերի քննարկումը, որը կսկսվի այսօր՝ օրվա երրորդ հիմնական նիստում:

Օրակարգում են նաեւ հետեւյալ հարցերը.

«Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին,

«Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին,

«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին,

«Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ այլ; հարցեր:

  • Կիսվել: