հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մեկնարկեց Ջահերով երթը. ուղիղ

Մեկնարկեց Ջահերով երթը. ուղիղ

Հանրապետության հրապարակից քիչ առաջ մեկնարկեց Ջահերով երթը:

Նշենք, որ երթի մեկնարկից առաջ ՀՅԴ-ական երիտասարդներն այրեցին Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները:

Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի ոգեկոչմանը նվիրված ամենամյա ջահերով երթի խորագիրն այս տարի հետեւյալն է` «Մեկ հայրենիք, մեկ դատ, մեկ ճանապարհ` պայքար»:

Երթուղին հետեւյալն է՝ Հանրապետության հրապարակ – Ամիրյան փողոց – Մ․ Մաշտող պողոտա – Մ․ Բաղրամյան պողոտա – Կիևյան փողոց – Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Նշենք, որ այսօր նույն ժամին ջահերով երթ կկայանա նաև Կապան և Հրազդան քաղաքներում, իսկ ապրիլի 24-ին Վեդի, Գյումրի, Իջևան քաղաքներում։

  • Կիսվել: