կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Կառավարության նախաձեռնությամբ անցկացվում է Ազգային ժողովի արտահերթ նիստ․ ուղիղ

Կառավարության նախաձեռնությամբ անցկացվում է Ազգային ժողովի արտահերթ նիստ․ ուղիղ

Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 26-ին արտահերթ նստաշրջան է գումարել. Օրակարգում ընդգրկված է 17 հարց:

Մասնավորապես, խորհրդարանը կքննարկի հետեւյալ հարցերը.

- Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին

-   «Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին

-    «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

- Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին,

-   «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

-   «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

-   «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին եւ այլ հարցեր:

  • Կիսվել: