կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Կրակոցի հետք, վնասված ապակիներ ու խողովակներ. կադրեր Մասիսի համայնքապետարանի տարածքից

Կրակոցի հետք, վնասված ապակիներ ու խողովակներ. կադրեր Մասիսի համայնքապետարանի տարածքից

Երեկ գիշերը Մասիսի համայնքապետարան մուտք էր գործել նռնակով զինված մի տղամարդ, ով, ըստ տեղեկությունների, Մասիսի ավագանու նախկին անդամ Էդգար Մարգարյանն էր (մականունը՝ Լոշտ)։ Այնուհետեւ ոստիկանության աշխատակիցը հայտնել էր, որ տղամարդը դեպքի վայրում իր ատրճանակով ինքնասպան է եղել։

24News-ի տեսախցիկն այսօր դեպքի վայրում ֆիքսել է համայնքապետարանի պատուհանին կրակված փամփուշտի հետքեր, իսկ դիմացի ծառներից մեկի վրա՝ նռնակի բեկորներից առաջացած հետքեր։

  • Կիսվել: