շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Խորհրդարանը շարունակում է նիստի աշխատանքները․ ուղիղ

Խորհրդարանը շարունակում է նիստի աշխատանքները․ ուղիղ

ՀՀ ազգային ժողովը շարունակում է հոկտեմբերի 24-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները:

Խորհրդարանը քննարկում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուի ընտրության հարցը:

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Դավիթ Խաչատուրյանի, Անահիտ Հակոբյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությունները:

Խորհրդարանը նաև կքննարկի Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուի ընտրության հարցը։

  • Կիսվել: