հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանման կանայք (տեսանյութ)

ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանման կանայք (տեսանյութ)

ՀՀ ՊՆ զինված ուժերի շարքերը համալրելուց, ծառայության անցնելուց հետո էական չէ` կին ես , թե տղամարդ, դու զինվոր ես։ Այսպես են կարծում ՀՀ զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանման կանայք:
 
«Զինուժը» ծառայող կանանց մասին տեսանյութ է պատրաստել, որում նրանք պատմում են իրենց անցած դժվարին, միաժամանակ պատվաբեր ուղու մասին։
 
«Փոքր տարիքից միշտ սիրել եմ զինվորական գործը։ 2010 թվականից ծառայում եմ հայոց բանակի շարքերում։ Ինձ համար մեծ պատիվ է հագնել այս համազգեստ ու ծառայել իմ երկրին»,-ասում է կանանցից մեկը։
 
Մյուսն էլ իր հերթին ընդգծում է, որ ընտրել է մարտական ուղին, որպեսզի հայ հողի համար ընկած հերոսների զենքը կրկին բարձրացվի։
 
«Դու զինծառայող ես, ոչ թե կին կամ տղամարդ զինծառայող։ Եթե համազգեստ ես կրում, ուրեմն քո առաջ հավասար են խնդիրները»,-ասում է մյուս կինը։
Աղջիկերը դիպուկահար են, հատուկ պատրաստություն անցած, մարզված, դիմացկուն։
Կանայք խոստովանում են՝ զենքն իրենց համար մարմնի մի մասնիկ է դարձել, իրենցից անբաժան, առանց որի կյանքն այլևս չեն պատկերացնում։
 
Նրանք վստահ են, որ մարտական դիրքում իրենց ներկայությունը տղամարդկանց ավելի ուժեղ է դարձնում։
 
«Չեմ կարողանում մոռանալ ժամկետային զինծառայողների հրճվանքն ու ուրախությունն թեժ կետերում, երբ նկատում էին, որ իրենց կողքին կանայք են կռվում»,-ասում է զինծայողներից մեկը։

  • Կիսվել: