շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հանրահավաք` Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով. ուղիղ

Հանրահավաք` Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով. ուղիղ

ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց տեղի է ունենում Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող նախաձեռնության հանրահավաքը:

ՀՅԴ երիտասարդները դեմ են ԿԳՄՍՆ-ի նախաձեռնած «Բարձրագույն կրթության մասին» օրինագծից, որով առաջարկվում է բուհերում ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայեցողական դարձնել այժմ պարտադիր համարվող՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը:

ՀՅԴ երիտասարդները օրեր շարունակ բողոքի ակցիաներ, նստացույցեր են իրականացնում` պահանջելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Նախորդ շաբաթ նրանց հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց որ չի կիսում նրանց պահանջներից ոչ մեկը: Իր հերթին Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել: Դիտեք հանրահավաքը` Tert.am-ի ուղիղ հեռարձակմամբ:

  • Կիսվել: