Երևանի ավագանին քննարկում է 2025 թ. բյուջեն և զարգացման ծրագիրը. ուղիղ
Երեւանի ավագանին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, գումարել է այս տարվա իր վերջին նիստը:
Օրակարգում ընդգրկված է 23 հարց, որից միայն 6-ն է զեկուցվող:
Չզեկուցվող հարցերի շարքում է Երևանի զարգացման 2025 թվականի ծրագիրը հաստատելու մասին հարցը, իսկ զեկուցվողների շարքում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.
Երևանում տեղական տուրքերի 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին,
Երևանում տեղական վճարների 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին,
Երևանում 2025 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին,
Երևանում 2025 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին,
Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին,
Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի մարտի 15-ի N 194-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին: