հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Եռաբլուրում բացվում է «Արցախի կանչը» հուշահամալիրը. ուղիղ

Եռաբլուրում բացվում է «Արցախի կանչը» հուշահամալիրը. ուղիղ

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում ընթանում է «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությունը:

Ավելի վաղ «Արարիչ» հասարակական կազմակերպությունը հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր. «Հուշակոթողը նվիրված է Արցախյան պատերազմներում նահատակված հերոսների, Արցախում հանգչող մեր հայրենակիցների, ինչպես նաև սեպտեմբերի 25-ին Պաշտպանության բանակի վառելիքի պահեստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների անմար հիշատակին։

Արարողության շրջանակում կիրականացվի խաչքարերի օրհնության կարգ, իսկ հուշակոթողի պատվանդանին կզետեղվեն ծաղիկներ»։

  • Կիսվել: