շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Բողոքի ակցիա` Արցախի ապաշրջափակման պահանջով․ ուղիղ

Բողոքի ակցիա` Արցախի ապաշրջափակման պահանջով․ ուղիղ

Հաջակցություն Արցախի բողոքի ակցիաները շարունակվում են, քաղաքացիներն այսօր՝ հուլիսի 20-ին, ակցիա են անցկացնում ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի մոտ։

«Այսօր արցախահայերին սովի է մատնել ոչ միայն Ադրբեջանը, այլեւ լուռումունջ միջազգային հանրությունը։ Այդ մարդիկ իրենց զրկանքներով ապացուցում են, որ ամենաբարձրը մարդու արժանապատվությունն է, որն ուզում են նսեմացնել եվրոպական չինովնիկները։ Ամոթ է սովի մատնել 120 հազար հայերի, այդ թվում՝ 30 հազար հայերի»,- այս մասին բողոքի ակցիայի ժամանակ նշեց Հայաստանի առաջին ՄԻՊ Լարիս Ալավերդյանը:

Նշենք, որ վերջին օրերին քաղաքացիներն ակցիաներ են իրականացրել նաեւ ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ֆրանսիայի դեսպանատների մոտ։

  • Կիսվել: