կիրակի, փետրվար 9
9 / 2 / 2025
Բաղրամյան 26 է ժամանում Lեհաստանի նախագահ Անջեյ Դուդան. ուղիղ

Բաղրամյան 26 է ժամանում Lեհաստանի նախագահ Անջեյ Դուդան. ուղիղ

Նախօրեին երեկոյան Լեհաստանի Հանրապետության նախագահը ժամանել է Հայաստան։

Այս պահին ընթանում է նրա դիմավորման արարողությունը ՀՀ նախագահի նստավայրում՝ Բաղրամյան-26-ում:

Նշենք, որ երեկ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի ինքնաթիռը վայրէջք է կատարել Զվարթնոց օդանավակայանում, որտեղ նրան դիմավորել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը և Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը

Ավելի վաղ՝ Լեհաստանի նախագահի պաշտոնական կայքում հաղորդագրություն էր տարածվել, որ Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նոյեմբերի 25-27-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նշվում է, որ այցի շրջանակներում Անջեյ Դուդային կուղեկցի նաև նրա կինը՝ Ագատա Կորնհաուզեր-Դուդան։ 

Այցի շրջանակներում Լեհաստանի նախագահն առանձնազրույց կունենա Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, որին կհաջորդեն պատվիրակությունների միջև ընդլայնված կազմով բանակցությունները։

  • Կիսվել: