Ազնավուրի հրապարակում Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով հանրահավաք է․ ուղիղ
Երևանի Ազնավուրի հրապարակում մեկնարկած հանրահավաքը, դրա կազմակերպիչ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցի խոսքով, ազդարարում է գործընթացի սկիզբ։
«Սա առաջին հանրահավաքն է, ինֆորմատիվ բնույթ ունի, մտադիր ենք նման փոքր հավաքներ անցկացնել Երևանում, աաջիկա երկու ամսում դրանով զբաղված կլինենք, որպեսզի մայիս-հունիսին գեներեցնենք այդ պրոցեսը, որը, մեր կարծիքով, որակապես վիճակ կփոխի երկրում, իսկ երկրում փոփոխություն հնարավոր է եթե Նիկոլ Փինյանը հեռանա»,- ասաց նա։
Ս.Սուրենյանցի խոսքով, հասկանում են, որ հասարակական գիտակցության հետ էլ ճգնաժամ կա։
«Հանրահավաքներն ուղղված են լինելու հասկանալու, թե ինչն է խնդիրը, որ հասարակությունը, խիստ դժգոհ լինելով իշխանությունից, հապաղում է պայքարի դուրս գալու հարցում»,- ասաց քաղաքական գործիչը։
Ս.Սուրենյանցը հայտարարեց, որ հասարակությանը պետք է նոր ազգային, քաղաքական պետական պրոդուկտ առաջարկեն, որպեսզի հասարակությունը հավատա այդ իդեային ու կոնսոլիդացվի։