ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱԺ-ում շարունակվում է կառավարության ծրագրի 2022-ի արդյունքների քննարկումը․ ուղիղ

ԱԺ-ում շարունակվում է կառավարության ծրագրի 2022-ի արդյունքների քննարկումը․ ուղիղ

Ազգային ժողովում այսօր՝ ապրիլի 20-ին, շարունակվում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ զեկույցը:

Հիշեցնենք, որ երեքշաբթի զեկույցը մի քանի ժամ ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա պատասխանել պատգամավորների հարցերին:

Նշենք, որ երկար ընդմիջումից հետո ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները ներկա են եղել նիստին, որտեղ ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը:

Արտահերթ նիստի օրակարգում են նաեւ հետեւյալ հարցերը.

-  «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին

- «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

- Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրություն

-  Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրություն

-   Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրություն:

  • Կիսվել: