ԱԺ-ն շարունակում է նիստի աշխատանքները. ուղիղ
Օգոստոսի 11-ին Երևանում շարունակվում է 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նորընտիր Ազգային ժողովի նիստը։ Այն նվիրված է նոր խորհրդարանի ղեկավար մարմինների ձևավորմանը։
Ավելի վաղ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից պատգամավորներ Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը, ինչպես նաև ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքից պատգամավոր Արամ Վարդևանյանը ընտրվել էին ԱԺ փոխխոսնակներ։
Այժմ շարունակվում է պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկումը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունը։



