երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱԺ-ն շարունակում է նիստի աշխատանքները․ ուղիղ

ԱԺ-ն շարունակում է նիստի աշխատանքները․ ուղիղ

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ մարտի 20-ին, շարունակում է իր հերթական նիստերը, որի օրակարգում ընդգրկված է 20 հարց:

Հիշեցնենք, որ օրակարգում է մասնավորապես, ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Այս պաշտոնում, որը թափուր է մնացել Գեւորգ Պապոյանի՝ մանդատը վայր դնելուց հետո, ՔՊ խմբակցությունն առաջադրել է    Ծովինար Վարդանյանի թեկնածությունը:

Օրակարգում է նաեւ «Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը: Նշենք, որ այդ համաձայնագրով ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում պետք է մնա երկու տարի:

Նախօրեին ԱԺ-ն քննարկել է այս հարցերը:

Բացի այդ, ԱԺ նիստերի օրակարգում են նաեւ հետեւյալ հարցերը՝

- «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,

- «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,

- «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին,

- «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին

- «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2022 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին:

  • Կիսվել: