հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ազգային ժողովը գումարել է իր հերթական քառօրյա նիստերը. օրակարգում 29 հարց է. ուղիղ

Ազգային ժողովը գումարել է իր հերթական քառօրյա նիստերը. օրակարգում 29 հարց է. ուղիղ

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ մարտի 3–ին, գումարել է իր հերթական քառօրյա նիստերը։ Օրակարգում ընդգրկված է ընդհանուր առմամբ 29 հարց։ Դրանցից յոթը կքննարկվեն երկրորդ և վերջնական ընթերցմամբ, մնացածը՝ առաջին ընթերցմամբ։

Դրանց թվում են «Ռազմական գործողությունների հետևանքով առաջացած պայմաններում և հանգամանքներում անհետ կորած անձանց մասին» օրինագծերի փաթեթը և դրանց հետ կապված օրենքներում փոփոխությունները, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը և դրանց հետ կապված օրենքներում փոփոխությունները, Հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը և դրանց հետ կապված օրենքներում փոփոխությունները, «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը և դրանց հետ կապված օրենքներում փոփոխությունները, Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը և դրանց հետ կապված օրենքներում փոփոխությունները, «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը և դրանց հետ կապված օրենքներում փոփոխությունները, Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը և այլն։

  • Կիսվել: