հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Անհետ կորած հղի կինը եկել էր նոր բալիկի համար պարագաներ գնելու

Անհետ կորած հղի կինը եկել էր նոր բալիկի համար պարագաներ գնելու

Փլատակների տակ են եղբորս հղի կինը, նրա 5-ամյա որդին և քույրը. հարազատները դեպքի վայրում են «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակների տակ են նաև 2 քույրեր Մարիամ և Սիրարփի Խաչատրյանները, որոնցից մեկը հղի է։

Դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում ասաց Արայիկ Մկրտումյանը, որը որոնվող քույրերից մեկի ամուսնու եղբայրն է։ «Եղբորս հղի կինը, նրա 5 տարեկան տղան և եղբորս կնոջ քույրը եկել էին առևտուր անելու։ Երեկ գիշերվանից մենք ձեռքերով քարերը հեռացնում ենք այն տարածքից, որտեղ ենթադրվում է, որ նրանք են»,–ասաց Մկրտումյանը վրդովված ասելով, որ գոհ չեն փրկարարների աշխատանքներից։

Անհետ կորած հղի կինը, իր 5-ամյա տղայի և քրոջ հետ եկել է «Սուրմալու» տոնավաճառ՝ նոր բալիկի համար պարագաներ գնելու։ Կնոջ  եղբոր խոսքով՝  5 ժամ առաջ  խանութներից մեկի աշխատակիցը իրան հայտնել է, որ նկուղային հարկերից մեկից ձայներ են լսել, ասել են՝ իրենց հետ հղի կին ու երեխա կա։ Սակայն մինչև հիմա այդ ուղղությամբ աշխատանքներ չեն իրականացվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Կիսվել: