հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Զզվելի է․ Ֆրանսիայի սպորտի նախարարը՝ Լիոնի ավտոբուսի վրա հարձակման մասին

Զզվելի է․ Ֆրանսիայի սպորտի նախարարը՝ Լիոնի ավտոբուսի վրա հարձակման մասին

Ֆրանսիայի սպորտի նախարարը դատապարտել է Մարսելում «Լիոնի» ավտոբուսի վրա հարձակումը, հայտնում է Armsport.am-ը։

Լիգա 1-ի 10-րդ տուրի «Մարսել» – «Լիոն» հանդիպումը հետաձգվել է հյուրերի և նրանց երկրպագուների ավտոբուսի վրա հարձակման պատճառով։ Ավտոբուսին քարերով հարվածել էին. «Լիոնի» մարզիչ Ֆաբիո Գրոսսոն և նրա օգնականը վնասվածքներ են ստացել ապակու բեկորներից։

«Կոտրված ավտոբուսներ, վիրավոր երկրպագուներ, արյունոտ «Լիոնի» մարզիչ Ֆաբիո Գրոսսոն… Այս ամենը զզվելի է։

Այս անընդունելի գործողությունները ժխտում են ֆուտբոլի և ընդհանրապես սպորտի արժեքները։ Բոլոր մեղավորները պետք է հայտնաբերվեն և խստագույնս պատժվեն։ Առաջին յոթ կասկածյալներն արդեն ձերբակալված են։

Նման լուրջ միջադեպերից հետո LFP-ի որոշումը՝ չեղարկել հանդիպումը, ճիշտ էր: Ես իմ աջակցությունն եմ հայտնում «Լիոնին» , մարզիչ Գրոսոյին և նրա օգնական Ռաֆայել Լոնգոյին, որը նույնպես դեմքի վնասվածք է ստացել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: