կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ժողովուրդն այսօր կարիք ունի հաղթանակի, որը դուք կարողանում եք ապահովել․ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է հայ ծանրորդների հետ (տեսանյութ)

Ժողովուրդն այսօր կարիք ունի հաղթանակի, որը դուք կարողանում եք ապահովել․ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է հայ ծանրորդների հետ (տեսանյութ)

այաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ծանրամարտի տարբեր տարիքային հավաքականների, մարզչական շտաբի և մարզիկների հետ։ Համապատասխան տեսանյութը նա հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում։

 

Ինչպես նշված է տեսանյութում, նախորդ տարվա ռեկորդային ցուցանիշն այս տարի հայ մարզիկներն արդեն գերազանցել են․ ութ ամսվա ընթացքում հայ ծանրորդները նվաճել են 129 մեդալ, որից չորս տասնյակից ավելին՝ ոսկե։ Ավելին՝ հայ մարզիկներն առաջինն են եղել նաև թիմային պայքարում։

 

Մարզիկների հետ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ շրջապատված է բացառապես չեմպիոններով։ Նրա խոսքով՝ հայ մարզիկներն ազգի պատիվը բարձր են պահել և հիանալի արդյունք են ապահովել՝ նվաճելով 129 մեդալ և հաղթանակներ ու ճանաչում բերելով ժողովրդին։

 

«Մեր ժողովուրդն այսօր կարիք ունի հաղթանակի, որը դուք կարողանում եք ապահովել», - նշել է ՀԱՕԿ-ի նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Կիսվել: