հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Հայաստանի ազատ ոճայիններն այսօր սկսում են պայքարը

Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Հայաստանի ազատ ոճայիններն այսօր սկսում են պայքարը

Ըմբշամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում այսօրվանից պայքարի մեջ են մտնում ազատ ոճային ըմբիշները:

 

Հայաստանի հավաքականից այսօր գորգ դուրս կգա հինգ ըմբիշ:

Ներկայացնում ենք մեր մարզիկների այսօրվա գոտեմարտերն ու մեկնարկային մրցակիցներին.

 

48 կգ քաշային Գեղամ Հովսեփյանը պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ նրա մրցակիցը կլինի Ալեքսանդրոս Սերետիդիսը:

55 կգ քաշային Սուրեն Իշխանյանը ազատված է որակավորման փուլից և պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ դեռևս սպասում է իր մրցակցին (կպարզվի նախնական գոտեմարտերից հետո):

65 կգ քաշային Ռազմիկ Ոսկանյանի առաջին մրցակիցը որակավորման փուլում կլինի Էլվինաս Զակաիտիսը:

80 կգ քաշային Եղիշե Մոսեսյանը ելույթները կսկսի միանգամից 1/8 եզրափակչից. այս փուլում նա ուժերը կչափի Վիկտոր Կովերխայի հետ:

110 կգ քաշային Վռամ Սահակյանը որակավորման փուլում կգոտեմարտի Սերգկո Չուտսիսվիլիի դեմ:

  • Կիսվել: