ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Ըմբշամարտի Մ15 տարեկանների ազատ ոճի ՀՀ հավաքականը թիմային երկրորդ տեղն է զբաղեցրել ԵԱ-ում

Ըմբշամարտի Մ15 տարեկանների ազատ ոճի ՀՀ հավաքականը թիմային երկրորդ տեղն է զբաղեցրել ԵԱ-ում

Մ15 տարեկանների ազատ ոճի Հայաստանի հավաքականը թիմային երկրորդ տեղն է զբաղեցրել Եվրոպայի առաջնությունում: Այս մասին տեղեկացնում է Ըմբշամարտի ֆեդերացիան:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իտալիայի Կաորլե քաղաքում ընթացող ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությանը Էրիկ Պապիկյանը դարձել է չեմպիոն, իսկ Տիգրան Կոլոտյանը՝ փոխչեմպիոն։ 

Բրոնզե մեդալակիրներ էին դարձել 62 կգ քաշային կարգում Համլետ Անտոնյանը, 52 կգ քաշային կարգում՝ Արեն Միրզոյանը, 44 կգ քաշային կարգում՝ Արեն Փիրուզյանը, 75կգ քաշային կարգում Արթուր Մկրտչյանը՝ արծաթե մեդալակիր:

  • Կիսվել: