շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ըմբշամարտի երիտասարդների ԵԱ. Յուրիկ Հովեյանը՝ չեմպիոն, Հոմերոս Առաքելյանը՝ բրոնզե մեդալակիր

Ըմբշամարտի երիտասարդների ԵԱ. Յուրիկ Հովեյանը՝ չեմպիոն, Հոմերոս Առաքելյանը՝ բրոնզե մեդալակիր

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 63 կգ քաշային Յուրիկ Հովեյանը հռչակվել է Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող՝ Իսպանիայում ընթացող առաջնության եզրափակչում 5-5 հաշվով առավելության հասնելով Մոլդովայի ներկայացուցիչ Վիտալի Երոմիենկոյի նկատմամբ:

 

Հովեյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 9-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել չեխ Մաթուս Ջանկովիչի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Հովեյանը 8-5 հաշվով կամային փայլուն հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցիչ Ֆարայիմ Մուստաֆաևի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ արդեն 12-1 հաշվով շանս չի տվել թուրք Ֆուրկան Էրկենին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 55 կգ քաշային Հոմերոս Առաքելյանը  նվաճել է երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալը՝ վճռորոշ գոտեմարտում 11-6 հաշվով փայլուն հաղթանակ տանելով Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Չակիրի նկատմամբ:

  • Կիսվել: