երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ըմբիշ Արթուր Սարգսյանը հաղթել է Սերբիայի միջազգային մրցաշարում

Ըմբիշ Արթուր Սարգսյանը հաղթել է Սերբիայի միջազգային մրցաշարում

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Սարգսյանը հաղթել է Սերբիայի Մլադենովաց քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Լյուբոմիր Իվանովիչի միջազգային մրցաշարում։

 Sputnik Արմենիայի փոխանցմամբ, Ռուսաստանը ներկայացնող մարզիկն այս տարի արդեն հասցրել էր դառնալ Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում կայացած Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության հաղթող: Նա հանդես է գալիս մինչև 97 կգ քաշային կարգում:
 
Արթուր Սարգսյանը ծնվել է 1998 թվականի մարտի 13-ին ՌԴ-ի Տվերի մարզի Կիմրի քաղաքում։ Նա Ռուսաստանի ըմշամարտի առաջնությունների չեմպիոն և մրցանակակիր է, միջազգային մրցաշարերի հաղթող, միջազգային կարգի Ռուսաստանի սպորտի վարպետ:
 
Նշենք, որ Լյուբոմիր Իվանովիչը, որի հիշատակին նվիրված է սերբական մրցաշարը, ծնվել է 1925-ում, մեծացել է գյուղական ընտանիքում:
 
Մասնակցել է Հարավսլավիայի ազատագրման պարտիզանական շարժմանը ֆաշիզմի դեմ։ Եղել է ըմբշամարտի աշխարհի առաջատար մարզիչներից մեկը։
 
Նրա սաները նվաճել են օլիմպիական խաղերի 55 մեդալ, այդ թվում ՝ օլիմպիական 2 ոսկի, դարձել աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթող։
 
Նրա հիշատակին նվիրված մրցաշարն անցկացվում է Սերբիայում ամեն տարի։

  • Կիսվել: