շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
WTA-250․ Էլինա Ավանեսյանը պարտվեց երկրորդ շրջանում

WTA-250․ Էլինա Ավանեսյանը պարտվեց երկրորդ շրջանում

Աշխարհի 53-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը պարտվեց Ռումինիայի Յասի քաղաքում անցկացվող WTA-250 մրցաշարի երկրորդ շրջանում։ Հայաստանի ներկայացուցիչը մրցեց աշխարհի 124-րդ ռակետ, արգենտինացի Մարիա Կառլեի հետ, որն առավելության հասավ 7:6 (7:4), 6:2 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 16 րոպե։

Քառորդ եզրափակիչում Մարիա Կառլեն կմրցի աշխարհի 104-րդ ռակետ, ֆրանսիացի Վարվարա Գրաչյովայի եւ աշխարհի 166-րդ ռակետ, ռումինացի Սորանա Կիրստյայի դիմակայության հաղթողի հետ։

Յասիի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 239 հազար եվրո է։

  • Կիսվել: