շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
WTA-250. Էլինա Ավանեսյանի հաղթական մեկնարկը

WTA-250. Էլինա Ավանեսյանի հաղթական մեկնարկը

Աշխարհի 53-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Ռումինիայի Յասի քաղաքում անցկացվող WTA-250 շարքի մրցաշարում։

Հայաստանի ներկայացուցիչն առաջին շրջանում մրցեց աշխարհի 474-րդ ռակետ, ռումինացի Անդրեա Պրիսեկարիուի հետ եւ առավելության հասավ 6:3, 6:3 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 35 րոպե։

Էլինա Ավանեսյանի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 124-րդ ռակետ, արգենտինացի Մարիա Կառլեի հետ։

 

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 239 հազար եվրո է։

  • Կիսվել: