շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը` World Challenge Cup-ի հաղթող

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը` World Challenge Cup-ի հաղթող

Արթուր Ավետիսյանը Հայաստանի երրորդ ոսկե մեդալը նվաճեց Խորվաթիա Օսիեկ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում։

Օղակների վարժության եզրափակիչում Ավետիսյանը վաստակեց 14,666 միավոր եւ նվաճեց իր երկրորդ ոսկե մեդալը  World Challenge Cup մրցաշարերում։ Ավետիսյանը ոսկե մեդալակիր էր դարձել նաեւ նախորդ՝ Վառնայի մրցաշարում։

Տեւական դադարից հետո սպորտ վերադարձած Արթուր Թովմասյանը օղակների վարժության եզրափակիչ էր դուրս եկել, բայց մեդալ չնվաճեց։ Նա վաստակեց 13,666 միավոր։

Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը պայքարն ավարտեց 4 մեդալով՝ 3 ոսկի, 1 արծաթ։ Հունիսի 11-ին հենացատկի վարժության եզրափակիչում ոսկե մեդալակիր էր դարձել Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը։

Հունիսի 10-ին ոսկե մեդալակիր էր դարձել նաեւ Գագիկ Խաչիկյանը։ Նժույգ թափեր վարժությունում նա չնչին միավորներով առաջ էր անցել Արթուր Դավթյանին եւ դարձել ոսկե մեդալակիր։ Աշխարհի չեմպիոնը այս վարժությունում արժանացավ արծաթե մեդալի։

  • Կիսվել: