հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Վինիսիուսը պատմել է, թե ինչպես է կատարել Պերեսի խնդրանքն Ատլետիկոյի դեմ խաղում

Վինիսիուսը պատմել է, թե ինչպես է կատարել Պերեսի խնդրանքն Ատլետիկոյի դեմ խաղում

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը դարձել է «Ատլետիկոյի» դեմ կիրակնօրյա դերբիի գլխավոր հերոսը՝ օգնելով իր թիմին կամային հաղթանակ տոնել 3-2 հաշվով, գրում է armsport.am-ը:

​Բրազիլացի ֆուտբոլիստը 52-րդ րոպեին անվրեպ է իրացրել 11 մետրանոցը՝ հավասարեցնելով հաշիվը, իսկ 72-րդ րոպեին դարձել է հաղթական գոլի հեղինակ:

​«Ֆլորենտինո Պերեսն ինձ անընդհատ ասում է, որ պետք է երկու գոլ խփեմ։ Այս խաղում ես նրան նվիրեցի այդ երկու գոլը»,- հետխաղյա հարցազրույցում նշել է Վինիսիուսը, որի խոսքերը մեջբերում է The Touchline-ը:

​«Արքայական» ակումբի կազմում ևս մեկ գոլ իր ակտիվում գրանցել է Ֆեդերիկո Վալվերդեն (55-րդ րոպե)։ Ինչ վերաբերում է «Ատլետիկոյին», ապա հյուրերի կազմից աչքի են ընկել Ադեմոլա Լուկմանն (33-րդ րոպե) ու Նաուել Մոլինան (66-րդ րոպե):

​Այս հաղթանակի շնորհիվ Մադրիդի «Ռեալը» մրցաշարային աղյուսակում կրճատեց միավորների տարբերությունն առաջատար «Բարսելոնայի» նկատմամբ՝ այն հասցնելով 4 միավորի։

 

  • Կիսվել: