հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Վեսթ Հեմը» հաղթեց «Ֆիորենտինային» և նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի գավաթը

«Վեսթ Հեմը» հաղթեց «Ֆիորենտինային» և նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի գավաթը

Կոնֆերենցիաների լիգայի 2022/23 թթ․ մրցաշրջանի գավաթակիր դարձավ «Վեսթ Հեմը»։ Լոնդոնյան ակումբը եզրափակիչի խաղում 2։1 հաշվով առավելության հասավ «Ֆիորենտինայի» նկատմամբ։ 

«Վեսթ Հեմից» 62-րդ րոպեին հաշիվը բացեց Սաիդ Բենրահման՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։

5 րոպե անց Ջիակոմո Բոնավենտուրան հավասարեցրեց հաշիվը։ Անգլիական ակումբին հաղթանակ պարգևեց Ջարեդ Բոուենի՝ 90-րդ րոպեին խփած գոլը։

«Վեսթ Հեմը», որն ԱՊԼ-ի ավարտված առաջնությունում զբաղեցրել էր 14-րդ տեղը, ԿԼ-ում հաղթելու շնորհիվ հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Եվրոպա լիգայում։

  • Կիսվել: