չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Վազորդ Երվանդ Մկրտչյանը աթլետիկայի ԱԱ-ում ՀՀ նոր ռեկորդ է սահմանել

Վազորդ Երվանդ Մկրտչյանը աթլետիկայի ԱԱ-ում ՀՀ նոր ռեկորդ է սահմանել

Վազորդ Երվանդ Մկրտչյանը Բուդապեշտում ընթացող աթլետիկայի աշխարհի առաջնությունում Հայաստանի նոր ռեկորդ է սահմանել՝ 1500 մ վազքատարածությունը հաղթահարելով 3։39.35 ժամանակում: Այս մասին փոխանցում է ArmSport.am-ը։

 

Մկրտչյանը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը՝ չկարողանալով դուրս գալ եզրափակիչ:

 

Հիշեցնենք՝ Երվանդ Մկրտչյանը հուլիսին անկախ Հայաստանի աթլետիկայի առաջին մեդալն էր նվաճել Համաշխարհային ուսանողական խաղերի վազքային մրցաձևերում՝ 1500 մետր տարածությունը հաղթահարելով 3:40.68 րոպեում և սահմանելով ՀՀ ռեկորդ:

 
 

  • Կիսվել: