չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Վարդան Մինասյանը կարմիր քարտ ստանալուց հետո հարվածեց ու կոտրեց մրցավարական սեղանը (լուսանկար)

Վարդան Մինասյանը կարմիր քարտ ստանալուց հետո հարվածեց ու կոտրեց մրցավարական սեղանը (լուսանկար)

IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրից հետաձգված խաղում «Արարատ-Արմենիան» Ավանի ակադեմիայի մարզադաշտում մրցում է  «Փյունիկի» հետ։

Երկրորդ կեսի միջնամասում խաղադաշտում կրքերը սրվեցին։ Խաղադաշտում ընթանում էր կոշտ պայքար։ Հերթական խախտումին բուռն արձագանքեց Վարդան Մինասյանը, որը կարմիր քարտ ստացավ։

Խաղադաշտից հեռանալիս Մինասյանը հարվածեց ու կոտրեց 4-րդ պաշտոնյայի համար նախատեսված սեղանը։

Արարատ-Արմենիայի կազմում կարմիր քարտ ստացավ նաև Յեննե Տենեոնը։

 

  • Կիսվել: