Վահե Գրիգորյանը չի մասնակցի ԵԱ-ին ՌԴ-ում Իսպանիայի դեսպանատան աշխատելաոճի հետևանքով. Ըմբշամարտի ֆեդերացիա
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ 82 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Վահե Գրիգորյանը բաց է թողնում Եվրոպայի առաջնությունը՝ Ռուսաստանում Իսպանիայի դեսպանատան աշխատելաոճի հետևանքով: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հնարավոր ամեն ինչ արել է` կապ հաստատելու Ռուսաստանում Իսպանիայի դեսպանատուն` ներկայացնելով մրցման կարևորությունը, սակայն, ապարդյուն: Գրիգորյանի անձնագիրը մինչև օրս դեռ Հայաստանում չէ:
Ֆինանսական մեծ կորուստներից զատ, ավելի կարևոր է մեր մարզիկի բարոյահոգեբանական վիճակը: Նրանից սպասելիքներն ավելի քան մեդալային էին: Մարզիկը միշտ չէ, որ կարող է հնարավորություն ունենալ մասնակցելու նման կարևոր առաջնության:
ՀԸՖ-ն դիմել է նաև ՀՀ-ում եղած բոլոր պատկան կառույցներին, սակայն այն փաստի պատճառով, որ դեսպանատունը ՌԴ-ում է, ոչ թե՝ ՀՀ-ում, օգնել ոչնչով չեն կարողացել»,- մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ: